ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 
  • Հիմա ՀՀԿ խմբակցությունն  ո՞ւր է «մտնելու»

    Հիմա ՀՀԿ խմբակցությունն ո՞ւր է «մտնելու»

    09.05.2014| 01:46
    ՀՀԿ խմբակցության ղեկավարի ընտրությունը լիովին տեղավորվում է վերջին նշանակումների տրամաբանության մեջ: Բավականին մեծ խմբակցության մեջ, փաստորեն, չգտնվեց մի ՀՀԿ-ական, որն ավելի լուրջ արժանիքներ ունենար, քան Վահրամ Բաղդասարյանը: Ի դեպ, այս նշանակումը ներքուստ մեծ դժգոհության ալիք է բարձրացրել խմբակցությունում, չնայած հանրապետականները չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին:
  • Քառյակը հնգյա՞կ է դարձել

    Քառյակը հնգյա՞կ է դարձել

    08.05.2014| 15:04
    ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել է, թե իր կուսակցության անդամները վերջերս մասնակցել են ոչիշխանականների քառյակի հանդիպմանը: Մարգարյանը նշել է, թե ՕԵԿ-ի և քառյակի միջև տեղի է ունեցել համագործակցություն` «Ժառանգություն» խմբակցությունում կայացած քառյակի հանդիպման ժամանակ, երբ քննարկվել է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցը: Ասվածից կարելի է ենթադրել, որ քառյակն այլևս հանդես կգա «հնգյակի» կամ «4+1»-ի ձևաչափով:
  • ՀՀԿ լրացրեց թափուր տեղերը

    ՀՀԿ լրացրեց թափուր տեղերը

    08.05.2014| 11:25
    ԱԺ ՀՀԿ խմբակցությունը նոր ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, նոր քարտուղար՝ Գագիկ Մելիքյանին:
  • Գագիկ Ծառուկյանը բացառում է որևէ հետքայլ

    Գագիկ Ծառուկյանը բացառում է որևէ հետքայլ

    06.05.2014| 12:51
    ԲՀԿ քաղաքական խորհրդի և խմբակցության համատեղ նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է ԱԺ ներկայացվելիք կառավարության ծրագրի հանդեպ ԲՀԿ-ի դիրքորոշման հարցը:
  • Գագիկ Ծառուկյանը իր «տղամարդկային» խոսքն ասել-գնացել է

    Գագիկ Ծառուկյանը իր «տղամարդկային» խոսքն ասել-գնացել է

    06.05.2014| 12:20
    Երեկ ԲՀԿ քաղխորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ Գագիկ Ծառուկյանը եկել, ու իր «տղամարդկային» խոսքն ասել-գնացել է:
  • Մի Գալուստի կարիք էլ կա

    Մի Գալուստի կարիք էլ կա

    29.04.2014| 00:42
    ՀՀԿ-ում առանձին պայքար է ընթանում, թե ով է դառնալու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, եթե Գալուստ Սահակյանն ընտրվի ԱԺ նախագահ: Բանն այն է, որ Կորյուն Նահապետյանը ներկայանում է հայտնի ՀՀԿ-ականներին, այդ թվում և՝ Տարոն Մարգարյանին, ու «հորս արև» երդվում, որ չէր ուզում «դառնալ արդարադատության նախարար, մամուլն էր գրում, просто» ինքն իրեն տեսնում է ԱԺ-ում:
  • Քաղաքական տուն-տունիկի վնասները

    Քաղաքական տուն-տունիկի վնասները

    28.04.2014| 14:49
    Այսօր ԱԺ-ում Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ ՕԵԿ-ն այլևս ընդդիմություն է: Փաստորեն, Հայաստանում քաղաքականությունը տուն-տունիկ խաղալու պես մի բան է դարձել: Պարզապես, եթե տունտունիկ խաղացող երեխաները ձգտում են հասունության, քաղգործիչներին դուր է գալիս մանկամիտ երևալը: Առաջինների դեպքում խաղը վտանգավոր չէ` հանդիսատեսը չի խաբվում, երեխաներն ամեն ինչ մանկական պարզությամբ են անում: Երկրորդներն են վտանգավոր, երբ անմեղսունակի դիմակի տակ կարող են մի ողջ երկրի ու ժողովրդի ճակատագրի հետ խաղալ:
  • Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին

    Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին

    25.04.2014| 19:01
    ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին: Նա հիշեցրել է իր ղեկավարած կուսակցության` քաղաքական կոալիցիայի մաս չկազմելու որոշման մասին և նշել, որ հիմք ընդունելով ՕԵԿ քաղխորհրդի որոշումը հայտարարում է իր հրաժարականի մասին:
  • Ով կգործուղվի Ազգային ժողով

    Ով կգործուղվի Ազգային ժողով

    25.04.2014| 00:20
    ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանի` էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո պատգամավորի հերթական մանդատը բաժին է հասնելու Վահրամ Մկրտչյանին: Նա եղել է ԱԺՄ-ական, ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր անդամ, 2012-ից էլ ՀՀԿ անդամ է:
  • «Հանրապետականները» կհավաքվեն շաբաթ օրը

    «Հանրապետականները» կհավաքվեն շաբաթ օրը

    23.04.2014| 11:16
    ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, ըստ Henaran.am-ի, նախատեսված է շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին: Գործադիր մարմնի նիստերը նշանակում և վարում է ՀՀԿ նախագահը: Նիստում կքննարկվեն ներքաղաքական հարցեր: